1996-ին, երբ Հայաստանում քչերն էին համարձակվում բիզնես սկսել, Համբարձումյան եղբայրներն առաջիններից էին, որոնք Արտաշատում տնտեսական ապրանքների փոքրիկ խանութ հիմնեցին: Տարածքն ու ապրանքատեսականին աստիճանաբար ընդարձակվելով՝ Արտաշատում և նրա մերձակայքում խանութն այսօր բոլորին հայտնի է իր որակյալ ու բազմազան տեսականիով:
ՀՎԳ Համբարձումյաններ. երեք եղբայրների անունների սկզբնատառերով անվանակոչված խանութն իր տեսակով միակն է Արտաշատում: Այստեղ կարող եք գտնել շինանյութ, շինարարական գործիքներ, կենցաղային ապրանքներ և գյուղատնտեսական տեխնիկա:
ՀՎԳ խանութի շնորհիվ որակյալ շինանյութ կամ կենցաղային տեխնիկա գնելու համար Արտաշատ քաղաքի բանկիչներն այլևս Երևան գնալու անհրաժեշտություն չունեն:
ՀՎԳ՝ ժամանակին ընդառաջ: